Լրահոս
Օրվա լրահոսը

Դեյվիդ Բոուի, Ադել, Բեյոնսե… Լոս Անջելեսում անցկացվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը

Փետրվար 13,2017 11:12

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում տեղի է ունեցել «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 59-րդ հանդիսավոր արարողությունը, որն ուղիղ հեռարձակել է CBS հեռուստաալիքը:

Մրցանակաբաշխության գլխավոր անվանակարգերից մեկում՝ «լավագույն նոր կատարող», արձանիկ է ստացել ամերիկացի հիփ-հոփ կատարող Chance the Rapper-ը: Նույն անվանակարգում նրա հետ մրցում էին քանթրի-երգչուհիեր Մարեն Մորիսը և Քեթսի Բալերինին, The Chainsmokers դիջեյ-դուետը և Անդերսոն Փաքը:

«Լավագույն երաժշտական հոլովակի» անվանակարգում մրցանակ է ստացել ամերիկացի երգչուհի Բեյոնսեն իր Formation երգի համար: Նույն անվանակարգում նրանից բացի ներկայացված էին Լեոն Բրիջեսը և Ջեյմի Էքս-Էքսը, Coldplay-ը և OK Go-ն:

Տարվա երգ է ճանաչվել բրիտանացի երգչուհի Ադելի Hello երգը՝ շրջանցելով Բեյոնսեի Formation-ը, Ջասթին Բիբերի Love Yourself-ը, Լուկաս Գրահամի 7 Years-ը և Մայք Պոզների Took a A Pill in Ibiza-ն:

Ադելի «25» ալբոմը մրցանակ է ստացել նաև տարվա լավագույն փոփ սկավառակ անվանակարգում: Նույն անվանակարգում նրա հետ մրցակցում էին կանադացի Ջասթին Բիբերը (Purpose), ավստրալացի երգչուհի Sia-ն (This Is Acting), ամերիկացի Արիանա Գրանդեն (Dangerous Woman) և Դեմի Լովատոն (Confident):

Բացի այդ, Ադելը մրցանակ է ստացել նաև Hello երգի «Լավագույն սոլո փոփ կատարման» համար՝ շրջանցելով Բեյոնսեին (Hold Up), Ջասթին Բիբերին (Love Yourself), ԱՄՆ ներկայացուցիչներ Քելլի Քլարքսոնին (Piece by Piece) և Արիանա Գրանդեին (Dangerous Woman):

«Լավագույն ալտերնատիվ ալբոմ» անվանակարգում հաղթել է 2016թ. հունվարին մահացած բրիտանացի երաժիշտ Դեյվիդ Բոուիի Blackstar ալբոմը: Մրցանակի համար պայքարում էին Radiohead-ը (A Moon Shaped Pool), Իգգի Փոփը (Post Pop Depression), Փի Ջեյ Հարվին (The Hope Six Demolition Project) և Bon Iver խումբը (22, A Million):

Բացի այդ Բոուիին «Գրեմմի» է շնորհվել «լավագույն ռոք կատարում» անվանակարգում Blackstar երգի համար:

Լավագույն մետալ կատարող» անվանակարգում մրցանակը բաժին է ընկել ամերիկյան Megadeth խմբին՝ Dystopia կատարումով: Լավագույն ռոք ալբոմը ամերիկյան Cage the Elephant խմբի Tell Me I’m Pretty-ն է:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728