Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր զինատեսակներն է մտադիր ձեռք բերել Ադրբեջանը (Տեսանյութ)

Փետրվար 13,2017 17:40

«Ադրբեջանը հայտարարել է, որ հետաքրքրված է հրթիռներով եւ այդ հարցով բանակցում է ՌԴ-ի, Պակիստանի հետ: Ակնարկներ կան, թե Իրանի հետ էլ է նման գործակցություն հնարավոր, իսկ իրականում ումի՞ց կգնեն եւ ի՞նչ, դեռ հստակ տեղեկատվություն չկա»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե մասնավորապես որ զինատեսակներով է ներկայում հետաքրքրված Ադրբեջանը, ասաց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

Հիշեցնենք՝ վերջերս Ալիեւը հայտարարել էր ՌԴ-ի հետ սպառազինության գնման շուրջ ընթացող բանակցությունների մասին:

«Հայտնի է, որ Ադրբեջանը բանակցում է ոչ միայն ՌԴ-ի, այլեւ Պակիստանի հետ, որն ունի հեռահար  հրթիռներ: Այլ հարցեր են դրանց հատկությունները եւ որակը: Չպետք է զարմանանք, եթե Ադրբեջանը սպառազինության հերթական խմբաքանակը ձեռք բերի, այդ թվում՝ հրթիռներ: Հայտարարեցին, թե «Երկաթյա գմբեթ» համակարգ են ձեռք բերելու, բայց լուրջ հասկածներ ունեմ, որ այն ունակ է պաշտպանելու «Իսկանդեր»-ի հրթիռներից: Դրանով, օրինակ, կարող են պաղեստինցիների արձակած հրթիռ «բռնել» միայն»,-նկատեց Կարեն Վրթանեսյանը:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին «Իսկանդեր»-ի հնարավոր  վաճառքին, փորձագետի խոսքով. «Որպես վատթարագույն սցենար՝ դրան էլ պետք է պատրաստ լինել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728