Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանից բացի «Ծառուկյան դաշինքում» կլինի նաև նրա թիկնապահի կինը

Փետրվար 14,2017 23:30

«Ծառուկյան դաշինքը» Շիրակի մարզում առաջադրել է 13 վարկանիշային թեկնածուներ, որոնց թվում են նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, սպորտսմեններ, դպրոցի տնօրեններ։ Շիրակի մարզի ԲՀԿ գրասենյակից տեղեկացանք, որ ցուցակը դեռ նախնական է, վերջնականապես հաստատված չէ, Գյումրիում վարկանիշային թեկնածուները մի քանիսն են՝ Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն Փանոսյան Հակոբը, «Բալատոն» վարժարանի տնօրեն Արուսյակ Հովհաննիսյանը։ Ի դեպ, նա Վարդան Ղուկասյանի թիկնապահի՝ Տիգրանի կինն է։

Ցուցակում ընդգրկված են նաև Աշոցքի ու Ամասիայի ԲՀԿ կառույցների պատասխանատուները։ Վարուժան Հարությունյանը՝ Աշոցքի տարածքի ԲՀԿ-ի պատասխանատուն է, պարզեցինք, որ վերջինս Գոգհովիտ գյուղից է, ծանրորդ է, ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, ԲՀԿ Ամասիայի պատասխանատու Արթուր Մանուկյանն էլ գյուղապետարանի աշխատակից է։

Վարկանիշյան ցուցակում են նաև Ախուրյանի ԲՀԿ պատասխանատուներ՝ Սերգո Սերգոյանը, Հովհաննես Աղաբեկյանը։ Ախուրյանից ճշտեցինք, որ վերջիններս պետական աշխատանք չունեն։ Արթիկից ևս թեկնածու ունեն, ոստիկանության նախկին աշխատակից է, ներկայիս ԲՀԿ-ական, որի թեկնածության հարցը, սակայն, դեռ վերջնականապես հստակեցված չէ։

Մարալիկի տարածաշրջանից ընդգրկված է ՔԿՀ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը։

Կանանց ցանկում են Ստեմբել Մարինեն, նա մասնագիտությամբ ուսուցչուհի է, աշխատում է օլիմպիական մարզային կոմիտեում, Մխիթարյան Արմենուհին, մասնագիտությամբ ուսուցչուհի է ու Աղասյան Անահիտը, որը, ըստ որոշ տեղեկությունների, բուժաշխատող է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Liloooooooooooooooooo says:

    Խաղում ենք Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր խաղը:Հարց՝Ու՞մ է ընտրելու Վարդանիկի թիկնապահը:Սեփական կնոջը,թե Վարդանիկին:Պատասխանը երևի բոլորն էլ կռահում են:Իմ կարծիքով Տիկոյի դեպուտատի թեկնածու կնիկն էլ ոչ թե կընտրի իրան,այլ հոգեվորական Վարդանին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728