Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը տեղաբնիկներին ուղարկում է Ղարաբաղի հետ շփման գիծ՝ «մսաղաց». Շահին Միրզոեւ (Տեսանյութ)

Փետրվար 15,2017 16:39

«Այո, Ադրբեջանում թալիշներին, կարելի է ասել, բռնի կերպով ուղարկում են հենց Ղարաբաղի հետ առաջնագիծ՝ մսաղաց»,-«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց թալիշ լրագրող, օրերս Ադրբեջանից փախած եւ ՀՀ-ում ապաստանած Շահին Միրզոեւը:

Նա մատնանշեց, որ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, ինչպես հայկական փորձագիտական  դաշտն էր արձանագրել, Ադրբեջանի բանակի կորուստների թվում զգալի թիվ էին կազմում հենց թալիշները, նաեւ մյուս տեղաբնիկները՝ թաթերը, լեզգիները, ուդիները: Սա, ըստ Միզոեւի, ցույց է տալիս, թե ինչպիսի քաղաքականություն է վարում Ադրբեջանը՝ իր տեղաբնիկների հանդեպ:

Շահին Միրզոեւը տեղեկացրեց, որ Ադրբեջանը խտրական մոտեցմամբ տեղաբնիկներին է սահմանապահ զորամասերում ծառայության ուղարկում, ընդ որում՝ Ադրբեջանի սահմանապահների 70-80 տոկոսը տեղաբնիկներ են:

Մանրամասն ՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728