Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Հայաստանի սահմանի մոտ. «Ազատություն» ռադիոկայան

Փետրվար 17,2017 17:22

Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Հայաստանի սահմանի մոտ՝ Կարսի գավառում: Պետական Anadolu գործակալության տեսանյութը ցույց է տալիս ձյան մեջ սքողված տանկերի, հրթիռային համակարգերի հրաձգություն, թիրախների ոչնչացում, մանևրող տեխնիկա, շարժվող տանկային միավորումներ, սպիտակ արտահագուստով զինծառայողների տարբեր ստորաբաժանումներ:

Թուրքիայի զինված ուժերի գրավոր հաղորդագրությունում, որը հրապարակել է Hurriyet Daily News-ը, նշված է, որ փետրվարի 14-16-ը ներառյալ եռօրյա զորավարժություններում ներգրավված են եղել 1378 զինվորականներ, 1281 տարբեր տեսակի սպառազինություններ և 330 միավոր ռազմական տեխնիկա: Զորավարժություններին մասնակցել են Թուրքիայի բանակի մոտոհրաձգային 14-րդ բրիգադը, ռազմաօդային ուժերի միավորումներ և բանակի ավիացիայի հրամանատարությունը:

Ձմեռային պայմաններում անցկացված այս զորավարժություններում փորձարկվել է էքստրեմալ պայմաններում կռվելու՝ թուրքական բանակի մարտական պատրաստվածությունը:

Թուրքիայի զինված ուժերի հաղորդագրությունում նշված է, որ զորավարժություններն անցկացվել են իրական մարտադաշտի բոլոր պայմաններին համապատասխան, որպեսզի ստուգվի զորախմբերի մարտական պատրաստվածությունը՝ ներառյալ հրաձգություն ձյան և խիստ ցուրտ եղանակային պայմաններում, բարձրացնելու կրակի և մանևրների փոխգործակցությունը, վարժեցնելու զորքին՝ հաղթահարելու ձմեռային պայմանների դժվարությունները՝ ինչպես տեղակայվել, հարմարվել, ինչպես սպասարկել տեխնիկան, փոխտեղակայվել:

Հաղորդագրությունում նշված է, որ զորավարժությունների նպատակն էր բարելավել անհատական և կոլեկտիվ ունակությունների մակարդակը, հրամանատարներին հնարավորություն տալ ձմեռային ծանր՝ Ցելսիուսի սանդղակով մինուս 25 աստիճանի պայմաններում զորքերը կառավարելու և դիմանալու անհրաժեշտ որոշումներ ընդունել ու իրականացնել, ամրապնդել միացյալ վարժությունները, փոխգործակցությունը այլ զորախմբերի հետ:

Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728