Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ 33-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ

Փետրվար 17,2017 18:52

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 33-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. փետրվարի 12-ին «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ բժշկական կենտրոն ընդունված 33-ամյա կինը փետրվարի 12-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ծննդաբերել է, իսկ ժամեր անց՝ ժամը 07:10-ին, բժիշկների ներկայությամբ գրանցվել է նրա մահը։

33-ամյա կինը փետրվարի 12-ին ծննդաբերել է 4-րդ զավակին՝ բնական ճանապարհով:

Նախնական տվյալներով՝  ծննդաբերությունից հետո  կնոջ մոտ  սկսվել է արյունահոսություն, բժիշկների կողմից ախտորոշվել է պատճառը և  կատարվել վիրահատություն, սակայն հիվանդը մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728