Ազատ ոճի ըմբիշները սկսում են նախապատրաստվել տարվա միջազգային մեկնարկներին

Ազատ ոճի ըմբիշները սկսում են նախապատրաստվել տարվա միջազգային մեկնարկներին

Խուլ-համրերի մշակույթի պալատում այսօր ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:

Երկու օր տեւած պայքարում մայրաքաղաքի եւ հանրապետության մարզերի 88 ըմբիշներ ի հայտ բերեցին ութ քաշային կարգերի հաղթողներին ու մրցանակակիրներին:

Ըստ քաշային կարգերի՝ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեցին. 57 կգ՝ Գարիկ Բարսեղյան, 61՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65՝ Նարեկ Սիրունյան, 70՝ Վալտեր Մարգարյան, 74՝ Գրիգոր Գրիգորյան, 86՝ Վահե Թամրազյան, 97՝ Գիորգի Կետոեւ, 125՝ Անդրանիկ Գալստյան:

Առաջնությանը չմասնակցեցին Դավիթ Սաֆարյանը, Մուսա Մուրթազալիեւը եւ Լեւան Բերիանիձեն:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հաղթողների ու մրցանակակիրների հետ մոտ օրերս ուսումնամարզական հավաք է կազմակերպելու Ծաղկաձորում, որի ավարտին մեր ընտրանին Թուրքիայում կմասնակցի միջազգային մրցաշարի, իսկ ավելի ուշ Թբիլիսիում, Վրաստանի ըմբիշների հետ համատեղ ուսումնամարզական հավաքով, կնախապատրաստվի Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք