Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան ընկել է ձորը

Փետրվար 19,2017 22:26

Փետրվարի 19-ին, ժամը 19:05-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցից դեպի Վաչագան գյուղ տանող հատվածում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսով չափ կախվել դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Mercedes E320 մակնիշի 34 TN 935 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50մ գլորվել ձորը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել 1993 թ. ծնված Գ. Թ.-ին և 1991 թ. ծնված Ա. Ա.-ին: Վերջիններս տեղափոխվել են Կապան քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728