Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը՝ առաջադրվելու մասին. «Երբ կգա ժամանակը, կհայտարարենք մեր որոշումների մասին»

Փետրվար 20,2017 14:22

«Սա քայլ առաջ էր պետականաշինության գործում»,- փետրվարի 20-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին քվեարկությունից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Այս տարիները լավագույն ապացույցն են այն անշեղ ճանապարհի, եւ այս միջոցառմամբ մենք մեկ անգամ եւս մեր հաստատակամությունն ենք ներկայացնում, հավատարմությունը պայքարի տարիներին մեզ բերել են գերությունից ազատվելու հնարավորություն, մեզ համար ստեղծվել են բավականին նպաստավոր պայմաններ մեր ճակատագիրը տնօրինելու: Եվ մենք հաստատուն քայլերով ընթանում ենք դեպի մեր երազած ապագան»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք մտադի՞ր է առաջադրել իր թեկնածությունը առաջիկա ընտրություններում, Բակո Սահակյանը պատասխանեց.  «Երբ քաղաքական ուժերը նախաձեռնել են այս գործընթացը, նրանց նպատակը եղել է պարզ, եւ այդ նպատակի մասին այսօր բազմիցս բարձրաձայնվել է: Այս քայլով մենք հետապնդում ենք լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու նպատակը մեր երկրի զարգացման, մեր երկրի զորացման եւ շենացման համար: Սահմանադրական բարեփոխումները եւ ընդհանրապես իրավական մշակույթը կոչված է ոչ թե մեկ անձի նպատակները երաշխավորելու, այլ կոչված են իրավական մշակույթի պայմաններում տվյալ երկրի կյանքը կառուցելու, կենսագործունեությունը ապահովելու: Սա է եղել մեր նպատակը եւ բոլոր նրանք, ովքեր այլ կերպ են մեկնաբանում, ոչ միայն ճիշտ չեն, այլ կարծում եմ՝ նաեւ ազնիվ չեն:

Մենք կենտրոնացել ենք այս շրջանում սահմանադրական բարեփոխումների իրականացման վրա եւ մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ երբ կգա ժամանակը, երբ պարտավոր ենք լինելու խոսել նաեւ մեր ապագայի մասին, այդ ժամանակ կհայտարարենք մեր որոշումների մասին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728