Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը պատասխանում է կնոջ ֆոտոսեսիաները քննադատողներին եւ սեր խոստովանում տիկնոջը

Փետրվար 20,2017 19:30

«Ես երկար տարիներ զինվորական եմ եղել եւ զինվորականի ամբողջ կյանքում ես իմ ընտանիքին ուշադրություն համարյա չեմ դարձրել: Ես չեմ էլ նկատել, թե ինչպես են իմ զավակները մեծացել եւ այսօր էլ մեծանում են, որովհետեւ լարված գործունեության մեջ անհատականը մի կողմ ես դնում, ընտանիքի խնդիրները մի կողմ ես դնում»,- Aravot.am-ի հետ զրույցում Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը գլխավորող ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսպես արձագանքեց բոլոր այն քննադատություններին, որոնք հնչում են սոցցանցերում եւ այլուր իր կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի տարածած ֆոտոսեսիաների հետ կապված:

Հիշեցնենք, որ հաճախ այդ ֆոտոշարքերին մասնակցում էր ինքը՝ Սեյրան Օհանյանը, ընդ որում՝ սահմանային լարված օրերին նաեւ՝ հարուցելով շատերի դժգոհությունը:

Ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում հրապարակավ սեր խոստովանեց իր կնոջը՝ ասելով. «Ես շատ մեծ հարգանք ունեմ եւ սիրում եմ իմ ընտանիքը, իմ բոլոր զավակներին, նաեւ իմ տիկնոջը: Կարծում եմ, որ իմ տիկինը իմ կյանքում, համապատասխանաբար նաեւ ընտանեկան կյանքում առանձին գործունեության մեջ համապատասխան դերակատարում ունի: Գեղեցկությունը, ընդհանուր առմամբ չպետք է համեմատել շքեղության հետ: Մենք մեր ընտանիքով գեղեցիկ կյանքով ենք ապրում եւ միեւնույն ժամանակ մենք ներդաշնակ ենք ապրում մեր հասարակության հետ: Մենք մասնակից ենք բոլոր ցավալի երեւույթներին: Դուք ինքներդ նկատել եք, որ եւ ես եւ իմ տիկինը մասնակցում ենք բոլոր մեր զոհված ազատամարտիկների, մեր զոհված զինծառայողների բոլոր հուղարկավորություններին եւ այդպիսի միջոցառումներին, այդ ցավը մենք ինքներս մեր մեջ ապրում ենք»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ֆոտոշարքերում տիկին Ռուզաննան ծաղիկների գույներ էր բռնացնում, նա դաշինքի քարոզարշավին այդ կամ այլ կերպ մասնակցություն ունենալո՞ւ է: Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Անկասկած, որոշակի աջակցություն նա կունենա: Իհարկե, քաղաքական գործունեությամբ չի զբաղվի, բայց ընտանիքում, քաղաքական գործունեությունից դուրս իր համապատասխան առաջարկություններով կմասնակցի: Ի վերջո` նա նաեւ գրագիտության, համապատասխան գիտական աստիճան ունի եւ պատկերացնում է մեր այսօրվա գործունեությունը եւ իր պատկերացումներով միշտ կիսվում է իմ հետ: Ես հարգում եմ, երբ տանը հավասար են բաշխված պարտականությունները եւ իրավունքները: Հարգում եմ տիկնանց համարձակությունը, եւ երբ որ մենք գանք իշխանության, անկասկած, կանանց դերը մեր գործունեության մեջ, նաեւ կառավարման համակարգում էլ ավելի բարձր հիմքերի վրա է դրված լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարները` Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728