Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Բուլղարիայի դիտորդներին

Փետրվար 20,2017 22:54

Օրվա երկրորդ կեսին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հյուրընկալել է Սահմանադրական հանրաքվեի դիտորդական առաքելությամբ Բուլղարիայից ժամանած պատվիրակության անդամներ՝ «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցության նախագահ Վալերի Սեմյոնովին, նույն կուսակցության ներկայացուցիչներ Վալենտին Կասաբովին, Պյոտր Պետրովին, Խրիստիան Միտևին և «Սկատ» հեռուստառադիոընկերության լրագրողներ Կևորկ Դադուրյանին և Ստեփան Դադուրյանին:

ԱԺ նախագահը ողջունել է ներկաներին և ընդգծելով ապրիլյան իրադարձություններից հետո բուլղարացի բարեկամների ներկայությունը Արցախում՝ նշել է, որ Արցախը երախտապարտ է այն բարեկամներին, ովքեր Արցախ են Ժամանում ինչպես քաղաքական գործընթացներին հետևելու, այնպես էլ երկրի համար կարևոր պահերին աջակից լինելու համար:

«Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցության նախագահ Վալերի Սեմյոնովը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Մենք անցած տարի եղել ենք Արցախում և կարող ենք ասել, որ արդեն բարեկամներ ենք դարձել: Վստահ ենք, որ այդ բարեկամությունը երկար կյանք է ունենալու: Մենք գիտակցում ենք, որ նոր ջանքեր պետք է ներդնենք ամրապնդելու մեր հարաբերությունները, ինչի համար էլ այսօր այստեղ ենք:»

Հյուրերի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Սահմանադրության նախագծով նախատեսվող այն մեխանիզմները և կարգավորումները, որոնք ուղղված են բարձրացնելու Արցախի Հանրապետության ներքին և արտաքին կենսունակությունը:

Հանդիպմանը քննարկվել է նաև երկու երկրների ներքին և արտաքին կյանքին վերաբերող մի շարք այլ հարցեր:

 

ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728