Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Լոքյանի մինուճար որդին` պատգամավորի թեկնածու

Փետրվար 21,2017 11:16

ՀՅԴ համամասնական ցուցակում առաջին կին թեկնածուն մասնագիտությամբ մաթեմատիկոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի պետական համալսարանի դասախոս, Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամ, Վանաձորի ավագանու անդամ Արմենուհի Կյուրեղյանն է:

Նա ցուցակի չորրորդ հորիզոնականում է, նրանից վերեւում գտնվում են ցուցակը գլխավորող ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, երկրորդ հորիզոնականում` ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը, երրորդում` տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Հինգերորդ տեղում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, նրան հաջորդում է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Համամասնական ցուցակում են նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, անկուսակցական Արմեն Բաբայանը, որը մամուլում հայտնի է որպես «չխոսկան պատգամավոր», Ռուզաննա Առաքելյանը, որը 2007-ին ՀՅԴ խմբակցության պատգամավոր է եղել, Սպարտակ Սեյրանյանը, որը 2006-ին ՀՅԴ համամասնական ցուցակով պատգամավոր է ընտրվել, 2008-ին նշանակվել ԿԳ նախարար:

ՀՅԴ-ի ցուցակում վերջին հորիզոնականներում է հայտնվել ներկայիս պատգամավոր Կարեն Շախմուրադյանը, ինչպես նաեւ 2012 թվականին մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Արտաշես Նիկոյանը: Պատգամավորի թեկնածու է նաեւ նախարար Լոքյանի մինուճար որդին՝ Սերգեյ Լոքյանը, որը չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է պետական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Իսկ ուզում եք իմանալ, թե ինչու նախարար Լոքյանի մինուճար որդին՝ Սերգեյ Լոքյանը, որը չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է պետական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնել:

    բացի հորից այլ ՏԱՆԻՔ էլ ունի՝ Հովիկ Աբրահամյանը նրա կնքահայրն է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728