Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը պարգեւատրեց Արմինե Հովհաննիսյանին

Փետրվար 22,2017 14:46

Փետրվարի 22-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում  նախարար Լևոն Մկրտչյանն ընդունեց  «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության պատասխանատուներին: ԿԳ նախարարը նշեց, որ տեղյակ է վերջին 15-20 տարիների կրթական գործընթացներից եւ առիթ է ընձեռվել այժմ գործընկեր կազմակերպությանը` ի դեմս  «Հայաստանի պատանեկան նվաճումների», շնորհակալություն հայտնել: «Ունենք շատ վստահելի միջազգային եւ տեղական հ/կ-ներ, որոնց հետ աշխատում ենք եւ որոնց վրա հենվում ենք: Այստեղ մեծ դեր ունի «Հայաստանի պատանեկան նվաճումները», որը կարողացավ իրականացնել մեծ եւ տեսանելի աշխատանք»,-ասաց նա:   Արմինե Հովհաննիսյանի մասին էլ ասաց, որ նա իրեն նվիրել է կրթության համակարգին եւ կատարում է շնորհակալ աշխատանք, որի ընթացքում կուտակված արդյունքը առաջիկայում տարածվելու է մեր բոլոր կրթական հաստատությունների վրա:

ԿԳ նախարարը «Հայաստանի պատանեկան նվաճումների» 25-ամյակի առիթով եւ մատաղ սերնդի դաստիարակության ու կրթության գործում ունեցած ներդրումի համար նախարարության Ոսկե մեդալով պարգեւատրեց  կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանին  եւ  կազմակերպության ծրագրերի համակարգող Անահիտ Մանուկյանին:

«Այս պարգեւը չէր լինի, եթե չլիներ «Հայաստանի պատանեկան նվաճումների» թիմային աշխատանքը: Շնորհակալություն տիկին Արմինե, որ ստեղծել եք այնպիսի գրասենյակ, որի աշխատակիցը պարգեւատրվում է»,-նշեց Անահիտ Մանուկյանը:

Արմինե  Հովհաննիսյանը հայտնեց, որ  Լեւոն Մկրտչյանի հետ արդեն երկար տարիներ գործունեություն են ծավալում,  եւ նրա աջակցությունը միշտ ունեցել են: Նա թվարկեց բոլոր մարզային ներկայացուցիչների անունները, խոսեց HSBS-ի աջակցությունից:  «Ցանկացած հաջողակ կազմակերպություն պետք է հեռատեսություն ունենա եւ իմանա օրվա հրամայականը: Մեր կազմակերպությունը հասկացավ, որ պետք է կրթել մի սերունդ, որը կլինի մրցունակ աշխարհի շատ քաղաքացիների հետ:  Հիշում եմ, երբ նոր էինք սկսել ծրագիրը, երեխաները, մանավանդ դպրոցի չար տղաները դասերից փախչում էին, բայց մասնակցում էին կազմակերպության դասընթացներին, որովհետեւ իրենց համար հետաքրքիր էր փող վաստակելը… Ուրախ եմ, որ սեպտեմբերի մեկից ծրագիրը կմտնի դասարաններ»,-հավելեց տիկին Հովհաննիսյանը:  Իրենց ծրագրերին մշտապես աջակցած Լեւոն Մկրտչյանի մասին էլ նշեց. «Մի գաղտնիք բացեմ, երբ պատահաբար իրեն հանդիպում էի, ու այն ժամանակ ինքը նախարար չէր, ասում էի՝ ե՞րբ եք  նախարար լինելու, որ միասին հանգիստ աշխատենք»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728