Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ի ցուցակը մոլորեցնող չէ». Սուքիաս Ավետիսյան

Փետրվար 22,2017 16:49

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վստահեցնում է, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված են հասարակության շրջանում հեղինակություն ունեցող անձինք:

«Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, թե իրենց քաղաքական ուժը մրցունակ ցուցակ է ներկայացրել. «Ցուցակի առաջին հորիզոնականներում` մինչև 64-րդ համարը հասարակության շրջանում մեծ հեղինակություն վայելող անձինք են: Դրանից հետո ըստ մարզերի` ընդգրկված են ռեյտինգային թեկնածուները: Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի` ռեյտինգային ցուցակներում ընդգրկված թեկնածուներին մենք չենք ներառել ցուցակի առաջնային հորիզոնականներում»:

Այն դիտարկումներին, թե իրականում ՀՀԿ ցուցակը մոլորեցնող է, և ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ ցուցակի ստորին հորիզոնականներում գտնվողները մեծ շանսեր ունեն հայտնվելու խորհրդարանում, պարոն Ավետիսյանն արձագանքեց. «ՀՀԿ-ի ցուցակը մոլորեցնելու համար չէ, այն հստակ ցուցակ է, այնտեղ նշված են հասարակության մեջ մեծ հեղինակություն ունեցող քաղաքական դեմքեր, և բնավ ոչ մեկը չի ասում, որ ցուցակում ընդգրկվածները հենց այդ հերթականությամբ գալու են ԱԺ: Այսօր ՀՀԿ ցուցակը մրցունակ, քաղաքական դեմքերի ցուցակ է: Ներգրավված են ամբողջությամբ քաղաքական դեմքեր, գործող պատգամավորներ, նախարարներ»:

Անդրադառնալով նախընտրական գործընթացներին` Սուքիաս Ավետիսյանը նկատեց, թե մարզերում կա ակտիվություն. բոլոր քաղաքական ուժերը սկսել են դիտարկումներ, հանդիպումներ. «Սպասվում են մրցակցային ընտրություններ, սակայն ընտրողների համար դժվար կլինի կողմնորոշվելը, քանի որ նոր անուններ ու դաշինքներ կան, անգամ հակասական պատկերացումներ ունեցող մարդիկ մեկ դաշինքի մեջ են ներգրավվել»:

Անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքի համաձայն կատարված փոփոխություններին` Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց. «Ընտրողն այլևս հնարավորություն չի ունենալու առանձին ընտրել որևէ քաղաքական ուժի և առանձին ընտրել որևէ անհատի: Ընտրողը հստակ պետք է կողմնորոշված լինի: Օրինակ, հնարավորություն ունի չընտրելու անհատի, բայց ընտրելու քաղաքական ուժի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728