Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելորդ քվեաթերթիկներն անմիջապես պետք է գցել արկղի մեջ». Տիգրան Մուկուչյանը պարզաբանում է. (Տեսանյութ)

Փետրվար 22,2017 20:45

ԿԸՀ այսօրվա նիստում հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հաստատվեցին առաջիկա ԱԺ ընտրությունների քվեարկության կարգին առնչվող մի շարք դրույթներ:

«Ընտրական նոր կանոնակարգի համաձայն՝ ընտրողը, ստանալով կուսակցությունների թվով քվեաթերթիկներ, մտնում է քվեախուց, ընտրում այն քվեաթերթիկը, որի օգտին քվեարկելու է, տարածքային թեկնածուի դեպքում՝ հակառակ կողմում կատարում նշում, տեղադրում ծրարի մեջ եւ գցում քվեատուփը, իսկ մյուս քվեաթերթիկները՝ խցում դրված արկղում: Եթե քաղաքացին քվեախցից դուրս է գալիս՝ ձեռքին որոշակի քանակության քվեաթերթիկներով, հանձաժողովը նրան անմիջապես իրազեկելու է, որ նա պետք է վերադառնա քվեախուց եւ այդ քվեաթերթիկները գցի արկղի մեջ»,-նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Դա չի նշանակում, որ ամեն ընտրողի պետք է ստուգեն, պայուսակը նայեն: Խոսքն այն մասին է, երբ հանձնաժողովն ակնհայտ տեսնում է, որ քաղաքացին քվեախցից դուրս է գալիս քվեաթերթիկներով: Դա շփոթմունք էլ կարող է լինել: Պետք է անմիջապես պարզաբանել, որ ավելորդ քվեաթերթիկներն անմիջապես պետք է գցել արկղի մեջ»,-հավելեց նա:

ԿԸՀ նիստում հաստատվեց նաեւ, որ երբ քվեախցի արկղերը լցվում են, դրանից հետո միայն տեղի է ունենում դատարկման գործընթացը՝ առանց ծրարներն ուսումնասիրելու կամ հաշվելու:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728