Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ նախարար. Զինվորից ծխախոտ չենք խլում

Փետրվար 23,2017 11:45

«Ծխախոտի թեման դարձավ բուռն քննարկման առարկա, ուզում եմ ասել, որ զինվորից ծխախոտ չենք խլում»,-այսօր կառավարության նիստում ասաց

պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ արձագանքելով սոցցանցերում քննարկման առարկա դարձած ծխախոտի խնդրին:

Aravot.am-ը վկայակոչելով կառավարության որոշումը, նշել էր, որ պաշտպանության նախարարության, ԱԱԾ-ի, ԱԻՆ-ի հաշվին խնայողություններ կանեն՝ կրճատելով խաղաղ ժամանակ այս հիմնարկներին հատկացվող ծխախոտն ու լուցկին:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ ծխախոտը հատկացվել է, ոչ թե ժամկետային զինծառայողներին, այլ պայմանագրային՝ օրեկան մեկ տուփ: Ըստ նախարարի, կրճատելով ծխախոտի տրամադրումը այդ գումարները պետք է ուղղեն նրանց հավելավճարներին:

Սրան ի պատասխան, Կարեն Կարապետյանն ասաց՝ դրա համա՞ր եք այդքան մանրամասն զեկուցում:

«Որովհետեւ այս հարցը դարձել էր բուռն քննարկման առարկա»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728