Լրահոս
Օրվա լրահոսը

«1000 դրամների հիմնադրամը աշխատում է». Վիգեն Սարգսյան. (Տեսանյութ)

Փետրվար 23,2017 18:25

Այսօր լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցին՝ աշխատո՞ւմ է 1000 դրամների հիմնադրամը, ինչքա՞ն գումար է հավաքվել՝ պատասխանեց. «1000 դրամների հիմնադրամը աշխատում է: Հիմնադրամի խորհուրդը ձեւավորվեց անցյալ կառավարության նիստի որոշմամբ: Առաջիկա օրերին մենք անցկացնելու ենք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ մի շարք կարեւոր կարգավորումներ պետք է որոշենք:

Հիմնադրամի գործունեությունը, ինչպես գիտեք, տարածվում է ս.թ. հունվարի 1-ից տեղի ունեցած դեպքերի վրա: Մենք, անպայման, կանդրադառնանք նաեւ այն դեպքերին, որ տեղի են ունեցել օրենքի ընդունումից եւ ուժի մեջ մտնելու հատվածում: Մենք շատ կարեւոր խնդիր լուծեցինք, ձեւավորեցինք մի գործիք, որով պետությունը եւ հասարակությունը յուրաքանչյուր զինծառայողին վստահություն է ներշնչում, որ դժբախտ պատահարի, հաշմանդամության ձեռքբերման եւ Աստված մի արասցե, մահվան դեպքում նրա ընտանիքի կողքին կանգնած կլինի մեր ողջ ժողովուրդը»:

Նախարարն ասաց, որ այսօր արդեն կա համակարգ, երբ զոհված սպայի ընտանիքը կամ առաջին կարգի հաշմանդամություն ստացած սպայի ընտանիքը ստանալու է 82 մլն դրամի գումար, որից 10 մլն-ը՝ առաջին վճարմամբ, դրանից հետո յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ. «Կարծում եմ, դա շատ լուրջ աջակցության ձեւ է: Նման ապահովագրական վճարներ շատ տեղեր չեն , որ կան, մենք ուսումնասիրել ենք աշխարհի փորձը: Շարքային կազմի համար այդ գումարը  կազմելու է մոտ 52 մլն: Այս պահին վճարում չկա, որովհետեւ հոգաբարձուների խորհուրդը պետք է ձեւավորվի: Կայքէջն արդեն պատրաստ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728