Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի քարոզարշավը կընթանա` «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով

Փետրվար 23,2017 22:13

Փետրվարի 23-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացավ կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստի ավարտից հետո կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կուսակցությունը որոշել է իրականացնել շատ ակտիվ քարոզարշավ ու օգտվելու է բոլոր միջոցներից:

Նա նշեց, որ կուսակցության գործադիր մարմինը մանրամասն քննարկել է ծրագիրը, նախնական քարոզչությունն ընթանալու է «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսով:

«Մեզ համար Հայաստանի Հանրապետության թիվ 1 մարտահրավերը մնում է անվտանգությունը, անվտանգության ամրապնդումը յուրաքանչյուր քաղաքացու հուզող խնդիր է եւ մենք որպես պատասխանատու քաղաքական ուժ, որի համար անվտանգությունը շատ կարեւոր արժեք է, պետք է ամրապնդենք այն, որովհետեւ առանց անվտանգության դժվար կլինեն այլ ոլորտներում փոփոխությունները»,-հայտարարեց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728