Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը` Օսկանյանի որդու մասին. «Քաղաքական հետապնդման փորձ չկա ընդդիմադիրների եւ նրանց ընտանիքների հանդեպ»

Փետրվար 23,2017 22:48

Փետրվարի 23-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո պատասխանելով Վարդան Օսկանյանի որդու ձերբակալության վերաբերյալ հարցին, ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե պաշտոնապես հերքում է, որ Վարդան Օսկանյանի որդու հետ կատարվածը քաղաքական հետապնդման փորձ է:

«Կա իրավական խնդիր, պարոն Օսկանյանի որդին օրենքով սահմանված կարգով ազատ է արձակվել: Անկախ նրանից` իմ որդին է, ձեր որդին է, Պողոսի կամ Պետրոսի որդին, բոլորը պետք է օրենքի առաջ լինեն հավասար: Ես պաշտոնապես հերքում եմ եւ հայտարարում, որ որեւէ քաղաքական ճնշման, հետապնդման փորձ Հայաստանի Հանրապետությունում չկա մեր ընդդիմադիր գործընկերների եւ նրանց ընտանիքների հանդեպ: Գուցե իրենք ունեն այլ կարծիք, դա իրենց իրավունքն է, բայց ես նման փաստ չունեմ, չեմ տեսել եւ կարող եմ ցանկացածի հետ բանավիճել այդ հարցով»,-հայտարարեց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728