Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ մամուլի խոսնակ. «Ոմանց բարեգործությունը տժվժիկի պատմությունն է հիշեցնում»

Փետրվար 23,2017 23:03

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը փետրվարի 23-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո պատասխանելով լրագրողի` ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հնչեցրած հարցին, ասաց.

«Ոչ միայն ես, այլեւ մեր թիմը բացասաբար է վերաբերվում ընտրակաշառքներին, մենք ունենք հստակ հանձնարարական` քարոզարշավ իրականացնել բացառապես օրենքի սահմաններում… ԶԼՄ-ները շատ բան են գրում, մի մասը գուցե ճիշտ է, մի մասն էլ իրականության հետ կապ չունի… Եվ եթե լսելով է, ապա մենք էլ են շատ բան լսել, որ այս կամ այն ընդդիմադիր քաղաքական ուժերը տարբեր ձեւերով փորձում են շահագրգռել: Ու քանի դեռ կոնկրետ բողոք, վկայություն չկա, շատ բարդ է հարցը ներկայացնելը»: Նա նման հայտարարությունները որակեց սենսացիոն:

Ինչ վերաբերում է բարեգործության անվան տակ կատարվող գործողություններին, դրանց մասին էլ հետեւյալը նշեց. «Բարեգործության վերաբերյալ ունեմ իմ հատուկ կարծիքը, երբեմն կա այնպիսի բարեգործություն, որտեղ ավելի շատ տժվժիկի պատմությունն է, բայց ես հիմա չեմ ուզում դատավորի ֆունկցիա վերցնել ինձ վրա»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728