Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնալդ Թրամփի վարկանիշը շարունակում է անկում ապրել (Տեսանյութ) . «Ամերիկայի Ձայն»

Փետրվար 24,2017 10:28

Մեկ ամիս է, որ Դոնալդ Թրամփը ստանձնել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը։ Այս ընթացքում ջերմ աջակիցները ողջունում են նրա կողմից իրականացվող քայլերը, մյուսները՝ ավելի մտահոգվում։

Սպիտակ տունը մեկ ամիս ղեկավարելուց հետո Դոնալդ Թրամփը որոշեց նորից հանդիպել իր աջակիցներին, երբ նախագահական օդանավը վայրէջք կատարեց Ֆլորիդայում։
«Մենք հիանալի շարժում սկսեցինք միասին։ Ու ես այստեղ եմ՝ խոստանալու, որ միշտ եմ լինելու ձեզ հետ»։

Հարցումները ցույց են տալիս, որ Թրամփը ժողովրդին պառակտելու քաղաքականություն է վարում։ Նրա քաղաքական աջակիցները դրանից գոհ են դրանից։ Իսկ հակառակորդները դուրս են գալիս փողոցներ՝ բողոքելով, որ «Թրամփի օրակարգը պառակտիչ է ու բարոյականությունից հեռու»։

Ինչպես Ամերիկյան համալսարանի դասախոսներից Ջեյմս Թուրբերն է ասում, նախագահության առաջին օրերի ընթացքում Թրամփի վիճահարույց գործողություններն ավելի են խտացրել նրա ընդդիմադիրների շարքերը։ «Նա մոբիլիզացրել է մարդկանց։ Նաեւ աճում է նրա դեմ հանդես եկող կազմակերպությունների թիվը»։

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728