Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՊ-ի Ալիկը վստահեցնում է, որ ՀՀԿ-ի աջակցությունն իրեն պետք չի՝ ընտրվելու համար

Փետրվար 24,2017 14:06

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից՝ ՄԱՊ-ի Ալիկից, հետաքրքրվեցինք՝ Արմավիրի ընտրատարածքում եք ռեյտինգայինով առաջադրվել, իսկ այնտեղ ՀՀԿ-ի բավականաչափ հայտնի դեմքեր կան՝ Սեյրան Սարոյան, Շմայս եւ այլն, ձեր հաղթելու հավանականությունը ինչքա՞ն եք գնահատում՝ հաշվի առնելով, թե մրցակիցներն ովքեր են: Նա պատասխանեց. «Հաղթելն ինքնանպատակ չէ, ոչ էլ կյանքի նպատակ: Հաշվի առնելով, որ ես 40 տարի է աշխատում եմ այն մարդկանց հետ, որոնք գործ ունեն հողի հետ, եւ ես իրենց հետ շարունակելու եմ աշխատել, դրա համար ընտրությունների արդյունքները որոշելու ենք ես եւ դու, որոշելու են ընտրողները»:

Նրա խոսքերով՝ հիմա ընտրողներին գրավելու ժամանակը չի, մինչ այդ պետք է թեկնածուները գրված լինեին:

Հարցին՝ գումարը, ընտրակաշառքը դեր չի՞ խաղում՝ նա պատասխանեց, որ շրջաններում շատ քիչ նշանակություն դա ունի, ընդ որում, Ալեքսան Պետրոսյանն ասաց, որ կարող է ինչ-որ մեկին օգնի. «Մի ամբողջ տարվա ընթացքում նման բաներ լինում է, բայց, չգիտես ինչու, ընտրություններին դա ուզում են հիշել: Մենք ընդհանուր մարդկանց ավելի շատ ենք օգնում, քան թե ընտրությունների ժամանակ: Եթե մարդը ամբողջ կյանքում մարդկանց օգնում է, հենց գալիս է ընտրությունների օրը, դառնում է ընտրակաշա՞ռք, ուրեմն ամբողջ տարին դու ընտրակաշառքով ես զբաղված: Տրամաբանություն չկա, ախր»:

Մեր դիտարկմանը՝ կարծիք կա, որ ռեյտինգային այս ցուցակներով ՀՀԿ-ն ուզում է մաքրվել իր որոշ դեմքերից, օրինակ, ձեզ հետ նույն ընտրատարածքում 5 հոգի ՀՀԿ-ից առաջադրված են, բնականաբար, հինգն էլ չեն անցնելու, մի մասը դուրս են մնալու՝ Ալեքսան Պետրոսյանն արձագանքեց, որ կանցնեն այն մարդիկ, ում շատ ձայն կտան:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Դուք ՀՀԿ-ից լիակատար աջակցություն ստանո՞ւմ եք, այս գումարման ԱԺ-ում միշտ չէ, որ դուք հլու-հնազանդ համաձայնել եք ՀՀԿ-ի բոլոր նախագծերին, ԵՏՄ-ի հետ կապված ձեր բողոքն ենք հիշում, սա կարո՞ղ է խոչընդոտել, որ այլեւս չհայտնվեք ԱԺ-ում՝ նա պատասխանեց. «Ընտրություններին պատգամավոր ընտրվում է այն մարդը, որին ժողովուրդը վստահելու է»:

Մենք ճշտեցինք՝ պետք չի՞ ՀՀԿ-ի աջակցությունը, վարչական լծակները՝ նա պատասխանեց. «Իհարկե, ոչ, իհարկե, պետք չի»: Նա ասաց, որ ՀՀԿ-ի ազդեցությունն էլ չի օգնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728