Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Գրիգորյան. «Չէ հա, ինձանից ի՞նչ ընդդիմադիր» (Տեսանյութ)

Փետրվար 24,2017 14:39

Սյունիքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Գրիգորյանն ընդգրկված չէ ՀՀԿ-ի առաջիկա ոչ համամասնական, ոչ տարածքային ընտրացուցակներում: Խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Հայկ Գրիգորյանն ասաց, որ կուսակցությունում այդպես են նպատակահարմար գտել: Նրան որեւէ պատճառաբանություն չի ներկայացվել: Ասում է`ինքն էլ չի փորձել պատճառաբանություններ ստանալ:

Aravot.am-ի դիտարկմանը, որ ինքը Սյունիքում պատգամավոր էր ընտրվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորությամբ, Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «37 ընտրատարածքի ընտրողների ընտրությամբ նաեւ, շեշտեք»: Պատգամավորը չի կարծում, թե իր հարցազրույցներում եւ հայտարարություններով ի ցույց է դրել իր հավատարմությունը Սուրիկ Խաչատրյանին. «Նայած, թե ինչ ի նկատի ունեք՝ հովանավորություն ասելով: Եթե դուք ներկայացնում եք ընտրողներին, ներկայացնում եք թեկնածությունը, որպես տարածքային կազմակերպության ղեկավար, դա շատ նորմալ է: Եթե դուք դա եք ասում՝ հովանավորություն, ես ասում եմ` այդ բառը ներկայացնելու պրոցեսն է»:

Հայկ Գրիգորյանն ասաց, որ ինքը հիմա էլ Սուրիկ Խաչատրյանի թիմակիցը, ընկերներն ու բարեկամն է:

Aravot.am-ի հարցին`հնարավո՞ր ՀՀԿ-ից նեղացած ընդդիմություն դառնա, պատգամավորն այսպիսի պատասխան տվեց. «Չէ հա, ինձանից ի՞նչ ընդդիմադիր: Ես ինձ ընդդիմադիր դաշտում չեմ էլ պատկերացնում, եթե ՀՀԿ-ն չանցնի ընդդիմություն»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728