Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը բացահայտեց «Ելք»-ի ծրագրի առաջին կետերից մեկը (Տեսանյութ)

Փետրվար 24,2017 15:17

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում բացահայտեց «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի առաջին կետերից մեկը, այն է՝ հանրությանը ներկայացնել այն պաշտոնյաներին, որոնք վերջին 25 տարում զբաղվել են միջոցների յուրացմամբ: Արայիկ Հարությունյանը նշեց, որ նման նախագիծ ժամանակին ԱԺ է ներկայացրել պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ մերժում ստացել:

«Պաշտոնյաների կողմից յուրացումների բացահայտումը թույլ կտա նաեւ նրանց պատասխանատվության կանչել»,-ասաց Հարությունյանը:

Նա ընդգծեց, որ այդ «ստուգարքն» առաջնահերթ «հանձնելու» են «Ելք»-ի թեկնածուները, քանի որ նման խոսակցություններ են պտտվում նաեւ նրանց անվան շուրջ:

Արդյոք կլինե՞ն Սեյրան Օհանյանը կամ Հովիկ Աբրահամյանն այդ մերկացնող ցուցակում, Հարությունյանի խոսքով՝ ցույց կտա ժամանակը:

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաեւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին՝ ափսոսանք հայտնելով, որ նա դուրս մնաց խորհրդարանական ընտրությունների պայքարից, նաեւ ասաց՝ հույս ունեն նրա հետ գործակցել առաջիկայում՝ Երեւանի ավագանու ընտրություններում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728