Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կայարանը թերբեռնված է, ճանապարհը՝ գերբեռնված

Փետրվար 24,2017 16:49

Երկաթուղային Այրում կայարանը հանդիսանում է Հայաստանի տրանսպորտային դարպասը: Այն մեծ դեր ունի Հայաստան արտերկրից բեռներ ներկրելու, հանրապետությունից ապրանքներ արտահանելու գործում: Երկաթուղային կայարանը թերբեռնված է աշխատում, ներկայումս օգտագործվում է Այրում կայարանի տեխնիկական հնարավորությունների միայն 15 տոկոսը:

Դեպի Այրում կայարան այժմ գործում է մարդատար 2 գնացք՝ «Գյումրի-Այրում» էլեկտրագնացքը եւ «Թբիլիսի-Երեւան» մարդատար գնացքը:

2016թ. սեպտեմբերի 14-ից վերանորոգման նպատակով փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը: Այդ պատճառով արտերկրից Հայաստան բեռներ տեղափոխող եւ հանրապետությունից բեռներ արտահանող խոշոր բեռնատարները երթեւեկում են Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան ավտոճանապարհով, որի մի քանի հատվածների ասֆալտի ծածկը արդեն քարուքանդ է եղել խոշոր բեռնատարների ճնշման տակ:

Մինչեւ 40 տոննա բեռնված «ֆուռերը» ձմռանը չեն կարողանում հաղթահարել լեռնային, ոլորաններով լի, սառցապատ ճանապարհը, միջպետական ավտոճանապարհին հաճախ են խցանումներ առաջացնում: Դրանք խանգարում են միջպետական ավտոճանապարհով անխափան երթեւեկությանը:

Հարկ է, որ Հայաստան ներկրվող, Հայաստանից արտահանվող բեռները մեծամասամբ տեղափոխվեն երկաթուղային Այրում կայարանով, ոչ թե 15 տարի առաջ կառուցված, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված ավտոմոբիլային ճանապարհով: Մանավանդ որ, երկաթուղիով բեռներ տեղափոխելն ավելի էժան է, ավելի անվտանգ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728