Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյանի եւ Սամվել Ֆարմանյանի նամակը` Եվրոպական խորհրդարանին, Եվրանեսթ ԽՎ Բյուրոյի անդամներին, ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին

Փետրվար 24,2017 18:20

Սույն թվականի փետրվարի 24-ին Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը և Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը համատեղ նամակով դիմել են Եվրոպական խորհրդարանի նախագահ պարոն Անտոնիո Տայանիին, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի անդամներին, Եվրամիություն – Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, Եվրոպական խորհրդարանի բոլոր քաղաքական խմբերի ղեկավարներին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախում սահմանադրության հանրաքվեի իրականացման ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբի անդամ – պատգամավորներ պարոն Ֆրանկ Էնգելի, պարոն Յարոմիր Շտետինայի, ինչպես նաև ԵՌՊ խմբի անդամ տիկին Էլենի Թեոխարիուսի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման հայտարարման հարցի հետ կապված:

Նամակում Ադրբեջանի կողմից վերջին շրջանում լայնամասշտաբ տարածում գտած անթույլատրելի գործելաոճի վերաբերյալ նշվել է, որ այսպիսի վարքագծի հետևանքով եվրապատգամավորներն ուղղակիորեն հայտնվել են ոչ միայն իրենց մանդատի սահմանափակման, այլև ազատությանը սպառնացող վտանգի առջև: Ընդգծվել է այն հանգամանքը, որ ստեղծված քայլը ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարությանն ու համաեվրոպական արժեքներին ուղղված նոր սպառնալիք:

Նամակում կարևորվել է, որ Ադրբեջանի այսպիսի վերաբերմունքը ստանա կոշտ արձագանք միջազգային կառույցների կողմից: Հատուկ նշվել է այն հանգամանքը, որ այս ամենը հարվածում է  ոչ միայն ժողովրդավարության օրրաներից մեկը համարվող համաեվրոպական կառույցին, այլ նաև միջազգային հանրությանն ու ժողովրդավարության գաղափարին:

Պատագամավորները հղված նամակում նշել են, որ Ադրբեջանի այսպիսի գործելաոճը հանդուրժելու հետևանքն այն է, որ Ադրբեջանն արդեն որոշումներ է կայացնում ոչ միայն իր երկրի ներսում, այլև դրանից դուրս: Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել  հայտնի բլոգեր Լապշինի դեպքին, որը պետք է  որ ազդակ հանդիսանար նման գործելաոճը դատապարտելու և դրա դեմ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:

Պատգամավորները հույս են հայտնել, որ Ադրբեջանի այսպիսի անթույլատրելի և ցինիզմի հասնող գործելաոճը կստանա համապատասխան արձագանք համապատասխան միջխորհրդարանական կառույցների կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728