Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակային հարձակում Արմավիր մարզի Ամբերդ գյուղում. հարուցվել է քրեական գործ

Փետրվար 24,2017 19:07

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ամբերդ գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

2017թ. փետրվարի 23-ին ժամը՝ 22:55-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Ամբերդ գյուղի բնակիչներից մեկի տան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Նախնական տվյալներով՝ փետրվարի 23-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, դիմակավորված 3 անձինք, մուտք են գործել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի տներից մեկը, կապել նույն տան բնակիչների՝ տարեց ամուսինների ձեռքերը, որից հետո որպես զենք օգտագործվող, ատրճանակի նմանվող առարկայի սպառնալիքի տակ հափշտակել կանխիկ գումար, արծաթյա զարդեր, խմիչքներ, «Սամսունգ» և «Նոկիա»  մոդելի բջջային հեռախոսներ և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728