Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանի որդու գործը գրեթե փակված է. Նանի Օսկանյանն անձամբ է միջամտել. «ՀԺ»

Փետրվար 25,2017 12:40

Արա Օսկանյանի եւ նրա մորեղբոր որդու գործողություններից տուժած Նժդեհ
Բերբերյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է
վերաբերում նախաքննական մարմնի այդ որոշմանը եւ հնարավո՞ր է բողոքարկի
այն. «…վարույթն իրականացնող մարմինը ընտրել է ստորագրությունը չհեռանալու
մասին հավանաբար կալանավորման համար բավարար հիմքեր չունենալու պատճառով: Որոշումը բողոքարկելու անհրաժեշտություն իմ վստահորդը չի
տեսնում»,‐ ի պատասխան մեր գրավոր հարցման նշել է Խուդոյանը:

Փաստաբանից հարցրել էինք, թե արդյոք իր վստահորդն ընդունո՞ւմ է, որ պարտք
է մեղադրյալներին, եւ եթե այո՝ ի՞նչ պարտքի մասին է խոսքը: Փորձել ենք ճշտել
նաեւ՝ ազատ արձակվելուց հետո Օսկանյանը հանդիպե՞լ է Նժդեհ
Բերբերյանին: Խուդոյանը այս կապակցությամբ պատասխանել է. «Ցանկացած
տեղեկատվություն, որը վերաբերում է դեպքի հանգամանքներին և
նախաքննության ընթացքում կատարված գործողություններին, այլ կերպ ասած՝
նախնական քննության տվյալներ, չեմ կարող հրապարակել, քանի որ դրանք
ենթակա են հրապարակման միայն վարույթն իրականացնող մարմնի
թույլտվությամբ: Համապատասխան տեղեկատվությունը կարող եք ձեռք բերել ՀՀ
քննչական կոմիտեից: Իմ տեղեկություններով՝ նման գործողություններ չեն եղել»:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728