Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերոնք ինձ երևի ԱԺ–ում չեն տեսնում». Մարտին Սարգսյան. «Փաստ»

Փետրվար 25,2017 12:51
Martin Sargsyan

Ներկայացնում ենք Շենգավիթի ՀՀԿ կառույցի ղեկավար, Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի հետ հարցազրույցից հատված.

– Պարոն Սարգսյան, իսկ ի՞նչն է պատճառը, որ Դուք չկաք ՀՀԿ ցուցակում: Նախկինում Դուք Շենգավիթից ընտրված պատգամավոր եք եղել, այս անգամ իշխանությունը Ձեզ չընտրե՞ց:

– Վերջիվերջո՝ կուսակցությունը ինքն է որոշում կայացնում՝ ով պատգամավոր գնա, ով մնա գործադիրում: Ընտրություններից հետո ամեն ինչ պարզ կլինի, նորմալ գործընթաց է: Ես իմ աշխատանքն ունեմ գործադիրում, աշխատում եմ: Շենգավիթից ռեյտինգայինով առաջադրվել է գործող պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, Ծերեթելիի մանկական հիվանդանոցի տնօրեն Կոլյա Դալլաքյանը, Մետրո թատրոնի տնօրեն Կարեն Միրաքյանը: Այսինքն՝ Շենգավիթը ներկայացրել է մեր արիստոկրատ ներկայացուցիչներին, որոնք վաղը մյուս օրը պետք է կարողանան ԱԺ–ում աշխատել:

– ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Սամվել Ալեքսանյանի դե՞մ եք պայքարելու:

– Դեռ պայքար չկա: Դեռ քարոզարշավ չի սկսվել, պարզապես այսօր կուսակցական ժողովներ ենք անում, նախապատրաստական աշխատանքներ ենք տանում, քարոզարշավը որ սկսվի, մենք արդեն նաև մեր ռեյտինգային պատգմավորության թեկնածուներին կկարողանանք ներկայացնել մեր ժողովրդին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728