Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕՐՕ» դաշինքի մեկ թեկնածուի չգրանցեցին, «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն էլ ինքնաբացարկ է հայտնել (Տեսանյութ)

Փետրվար 25,2017 16:14

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում հաստատվեցին ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները:

Բոլոր 9 կուսակցությունների եւ դաշինքների ցուցակները գրանցվեցին՝ մի քանի բացառություններով: Մասնավորապես, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 23-րդ հորիզոնականում գտնվող Վլադիմիր Առաքելյանի գրանցումը մերժվեց, քանի որ նրա փաստաթղթերը թերի էին: Սահմանված ժամկետում դաշինքը չէր ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը: Նույն պատճառով մերժվեց նաեւ Սամվել Մելիքյանի գրանցումը:

«Ծառուկյան դաշինքի» դեպքում էլ թեկնածուներից Սարիբեկ Հովոյանը ինքնաբացարկ էր ներկայացրել, նրա փաստաթղթերը հանվեցին ցուցակից։

«Հայկական վերածննդի» թեկնածուներից Անահիտ Սեֆիլյանը եւս ինքնաբացարկ էր ներկայացրել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728