Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Գործարար-թեկնածուներն իրենց հիմնարկների աշխատակիցներից պահանջում են փոխել հաշվառման վայրը». «Ելք» (Տեսանյութ)

Փետրվար 25,2017 16:27

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստի ընթացքում «Ելք» դաշինքի լիազոր-ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ուշադրությունը հրավիրեց մի խնդրի վրա: «Վերջին օրերին պարբերաբար մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ թեկնածուներից ոմանք, որոնք խոշոր գործարարներ են, իրենց ենթակայության հիմնարկների աշխատակիցներից պահանջում են` ժամանակավորապես հաշվառման վայրից դուրս գալ եւ ընդգրկվել տվյալ թեկնածուի տարածքի ընտրական ցուցակներում»,-նշեց Հովակիմյանը:

«Խնդրեմ եմ, որ ԿԸՀ-ն պարզաբանի ընտրողների համար, թե ինչպես են պաշտպանելու իրենց իրավունքները: Դա քրեորեն պատժելի արարք է։ ԿԸՀ-ին կոչ եմ անում հանդես գալ հայտարարությամբ»,-հավելեց Վահագն Հովակիմյանը:

«Ելք» դաշինքի ներկայացուցչի հայտարարությունը ԿԸՀ-ն ընդունեց ի գիտություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728