Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշարվածները». ֆիլմ՝ Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հայությանը բնաջնջելու փորձի մասին

Փետրվար 25,2017 18:08

Արցախյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի շրջափակման մասին «Պաշարվածները» ֆիլմն այսօր հանձնվեց հանդիսատեսի դատին: Համահեղինակներն են քաղաքագետներ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և Արմեն Մինասյանը:

«Պատերազմի թոհուբոհի մեջ մարդը հետին պլան է մղվում, ուստի ցանկացանք այս ֆիլմով ցույց տալ մարդուն՝ իր ապրելու իրավունքով»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Մինասյանը: Նա նկատեց, որ ֆիլմում պատերազմի մասին երկխոսություններ գրեթե չկան, փոխարենը՝ ամեն ինչ ներկայացված է փաստերով:

«Ֆիլմը ցույց է տալիս ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտի խաղաղ բնակչությունը բնաջնջելու քաղաքականությունը: Այն հիմա էլ է իրագործվում: Այս ֆիլմը փաստացի նյութ է՝ միջազգային հանրության համար»,-իր հերթին նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Անդրադառնալով փետրվարի 24-ին հակառակորդի կողմից արցախյան Թալիշ համայնքի արկակոծմանը՝ Մելիք-Շահնազարյանը կարծիք հատնեց՝ դա հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը չի հրաժարվելու իր քաղաքականությունից:

Հավելենք, որ «Պաշարվածները»  նախատեսվում է թարգմանել մի քանի լեզուներով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728