Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիվերսիաների ձախողված փորձերը ցույց են տալիս, թե որքան արդյունավետ են տեսադիտարկման սարքերն առաջնագծում». Արտակ Բեգլարյան

Փետրվար 25,2017 22:08

«Այս գիշերվա և նախորդ ամիսների մի շարք դիվերսիաների ձախողված փորձերը ցույց են տալիս, թե որքան արդյունավետ են տեսադիտարկման սարքերը առաջնագծում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:

Նա նաև հավելել է. «Դրանք տեղադրվել և տեղադրվում են թե՛ պետական և թե՛ մասնավոր միջոցներով: Այնպես որ շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցել են այդ գործին՝ ներառյալ հատուկ հաշվեհամարին նվիրատվություն կատարած բոլոր սրտացավ անձանց: Իմացե՛ք, որ նույնիսկ մեկ տեսադիտարկման սարքը բարձրացնում է հայ զինվորի և հայրենիքի սահմանի անվտանգության մակարդակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728