Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ինչ-որ մեկն ապրիլին պատերազմ սկսի, կարող է դառնալ «Իսկանդերի» թիրախ. Մոդեստ Կոլերով. 1in.am

Փետրվար 25,2017 22:40

«Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը  նշել է, թե կան տեղեկություններ այն մասին, որ ապրիլին ադրբեջանական կողմը կարող է նոր հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ, հետևաբար ՀՀ պաշտպանության նախարարի այս հայտարարության նպատակն է կանխել հնարավոր նոր պատերազմը:

Ներկայացնում ենք Մոդեստ Կորելովի հետ հարցազրույցից հատված.

– Պարոն Կոլերով, ի՞նչ նպատակով է արվել այս հայտարարությունը, զուտ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը զսպելու, թե՞ կան նաև այլ պատճառներ:

– «Իսկանդերը» անկասկած զսպման շատ հզոր զենք է, քանի որ միայն «Իսկանդերի» կիրառումը բավարար չէ, օրինակ, ճակատային գիծը առաջ տանելու կամ տեղաշարժելու համար: Դրա համար պետք են մեծ թվով ուժեր: Իսկ «Իսկանդերը» կարող է ագրեսորին հասցնել անդառնալի վնաս, որը քաղաքական ցանկացած օգուտ տնտեսապես կդարձնի չափազանց թանկ:

Երկրորդը, քաղաքական ի՞նչ հեռանկարի մասին կարելի է խոսել այն դեպքում, եթե պատերազմը դառնում է անհնար: Քաղաքական այդ հեռանկարը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է: Սա է գլխավորը:

Երրորդը, մենք հասկանում ենք, թե ինչու այդ հայտարարությունը արվեց հիմա. քանի որ «տաք գլուխների» քանակը Բաքվում չի քչացել, և գալիս են տեղեկություններ այն մասին, որ ապրիլին Բաքուն կուզենա կրկնել Ապրիլյան պատերազմը: Այս հայտարարության նպատակն է կանխել հնարավոր նոր պատերազմը:

– Այսինքն՝ դա այդքան ակնհայտ հեռանկար է:

– Այո, եթե ինչ-որ մեկը ապրիլին նոր հարձակողական պատերազմ սկսի Ղարաբաղի դեմ, ապա նա ռիսկի է դիմում դառնալ «Իսկանդերի» թիրախ:

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728