Մատով ցույց տալու աղջիկ կդառնար (Ֆոտոշարք)

Մատով ցույց տալու աղջիկ կդառնար (Ֆոտոշարք)

Խնկո Ապոր ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ «Երկար փեշով աղջիկը»  գրքի շնորհանդեսը:Այն նվիրված է Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Տաթև Սարգսյանի հիշատակին:

«Աղջկան լավ նվեր ընտրելու համար հարկավոր է առնվազն մեկ ամիս, այսօր ես պետք է ուղղեմ  մեկ տարի առաջվա իմ սխալը, երբ ես աշխատանքային նիստս ավելի կարևորեցի քան նրա ծնունդը»,-  տխուր և կարոտով նշեց հեղինակը: Վահագն Քարամյանը 3 ամիս էր պատրաստվել այս օրվան, որպեսզի արժանի ձևով նշի իր կուրսընկերոջ՝ Տաթև Սարգսյանի ծնունդը, և դրանով իսկ բարձր պահի հիշատակը:

«Երկար փեշով աղջիկը պատմվածքը ինձ համար մի ցուցակ է, որտեղ գրված է այն ամենը ինչ ես այս կյանքում պետք է անեի նրա համար»,- անկեղծացավ հեղինակը:

Ընկերների համար Տաթևը հերոս էր, ոչ թե պատերազմի, այլ հերոս ով իր ճիշտ կյանքով օրինակ էր ծառայել բոլորին:

Տաթև Սարգսյանին կարոտով և հպարտությամբ է հիշում նաև նրա դասախոսներից մեկը:Գրականագետ Աբգար Ափինյանի համար ամենակարևորը այս կյանքում երիտասարդ Հայաստանն է, իսկ Տաթևը դրա մարմնացումն է. « Բանասիրական ֆակուլտետի ուսանողների մի խումբի հետ   սկսեցինք «Նոր դար» հաղորդաշարը, խմբի հրամանատարը Տաթևն էր:

Ըստ գրականագետի, եթե նա ողջ մնար,  մատով ցույց  տալու աղջիկ կդառնար. «Երևանում էր իր կյանքի վերջին տարիներն ապրող, մեծն պոետ Հրաչյա Սարուխանը, և որպեսզի մի հետաքրքիր բան անենք, ուսանողներից մի քանիսը գրեցին Հրաչյա Սարուխանի մասին :Նա ամենաշատը հավանել էր Տաթևի հոդվածը, որը հետագայում տպվեց «Նոր դար» ամսագրում: Գրականագետը հպարտությամբ կարդաց մի հատված, որպեսզի ներկաները ավելի լավ պատկերացնեին Տաթևի ներաշխարհը:

Ընկերները յուրովի են նկարագրում Տաթևին, բայց բոլորի կարծիքով նա հրեշտակ էր, իսկ շատերը նույնիսկ կփորձեն նրան դարձյալ փնտրել՝ կրկին տեսնելու հույսով:

Միջոցառման երաժշտական մասը ապահովեցին Գայանե Ավդալյանը և Սուրեն Պողոսյանը:

Գայանե Ավդալյանը նշեց, որ ցավոք անձամբ չի ճանաչել Տաթևին, բայց ընկերների պատմածից ելնելով կնվիրի «Լուսաբացի աղջիկ» երգը:

Գրքում դեպքերը տեղի են ունենում 2050 թվականին:Իմաստը հետևյալն է. ինչ կլիներ այնպես լիներ, որ յուրաքանչյուր հիվանդություն բուժում ունենար, ամեն վթար ավարտվեր առանց կորուստի:Բայց այս ամենի մասին մտածելու փոխարեն մարդիկ զբաղված են պատերազմով և իրար սպանելով:Ինչևէ գալիս է ժամանակ, որ մի քանի ընտրյալներ պայքարում են երկրի փրկության համար:Եվ հենց այդ ընտրյալներն էլ զոհեր են դառնում:

Գրքի վաճառքից ստացված հասույթը, ըստ հեղինակի տրամադրվելու է մանկատանը:Բարի մարդու համար գրվածը պետք է օգտագործվի բարեգործական նպատակներով:

Նելլի ԹԱՌՓՈՇՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք