Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայից վարակված սերմեր են ներկրում Հայաստան». Հրաչ Բերբերյան (տեսանյութ) «Ա1+»

Փետրվար 27,2017 13:16

«Վերջին 1-2 ամսվա ցուրտը էական վնաս է հասցրել դեղձենուն և բալենուն» ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ ծիրանենու հետ կապված ուսումնասիրությունները կավարտվեն մեկ շաբաթից.

«Համենայն դեպս, ծիրանենին ավելի կայուն ծառ է, քան, ասենք, դեղձենին։ Մեր հույսը դա է»,-ասաց պարոն Բերբերյանը։ Նրա խոսքով՝ ցուրտը վնասներ է հասցրել նաև կարտոֆիլի սերմացուին։

«Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում՝ ամենամեծ վնասը Արարատյան հարթավայրում  (40 %), Շիրակի (40 %) և Գեղարքունիքի (30 %) մարզերում է։ Այն սերմնացուն, որը գյուղացին վաղ գարնանացանի համար էր պահել, ցրտահարված է, և այս տարի մեր բերքը մեզ չի հերիքի»։

Հրաչ Բերբերյանը հավելեց, որ սա արդյունք է նաև պետության անտարբերության։  «Կառավարությունը մատների արանքով է նայում գյուղատնտեսությանը։ Փոքր բիզնես՝ խնդրեմ, ծրագրեր են ներկայացնում՝ խնդրեմ»,-ասաց նա՝ նշելով,որ օրերս հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728