Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխան Զաքարյանը ձեռքը թափ տվեց ու գնա՞ց, թե՞ կարող է ռակիրովկա լինի». Արամ Մանուկյան (Տեսանյութ)

Փետրվար 27,2017 15:20

ՀՀ նախագահը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել է Լեւոն Յոլյանի թեկնածությունը: Նա ԱԺ-ում ներկայացրեց իր ծրագիրը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ հասարակությունը 2 տարբերակ է քննարկում՝ Իշխան Զաքարյանին գործուղել են, կամ նա դեմարշ է արել իշխանություններին եւ մտել է քաղաքական պայքարի մեջ. «Ըստ ձեզ, ի՞նչ է տեղի ունենում ձեր համակարգում՝ ինքը թողեց, ձեռքը թափ տվեց ու գնա՞ց, թե՞ կարող է հետո ձեր շախմատային տերմինով ասեմ՝ ռակիրովկա՝ փոխատեղում լինի»:

Լեւոն Յոլյանը պատասխանեց. «Շախմատային լեզվով ասած՝ Իշխան Զաքարյանի հետ կապված հարցերը խնդրում եմ ուղղել իրեն»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ Վերահսկիչ պալատի նախագահը ԱԺ-ինը չի, ժողովրդինն է: Նա ասաց, որ այս տարիներին միշտ ԱԺ-ում լսել են ՎՊ ծրագիրը եւ այն եղել է միշտ դյուցազներգության, առասպելաբանության շրջանակներում: Գուրգեն Արսենյանը հիշեցրեց կաբելի պատմությունը, որի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել. «Արդյունքում որեւէ բան մենք չենք տեսել, ասենք, առարկայացված լինեին հնչած մեղադրանքները»: Նա հարցրեց՝ արդյո՞ք պատրաստվում եք փոխել այդ մոտեցումը, թե՞ ամեն տարի շարունակվելու են լսվել ելույթներ առասպելի մասին:

Յոլյանը պատասխանեց , որ երիտասարդ, լուրջ գիտելիքներ ունեցող երիտասարդների է ինքը ներգրավելու: Նա ասաց, որ իրենց նյութը պետք է լինի հստակ, երկակի մեկնաբանությունների տեղիք չտա, իսկ գնահատականները պետք է տա ԱԺ-ն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728