Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ թղթադրամի իրացում Երևանյան դեղատներից մեկում (տեսանյութ)

Փետրվար 27,2017 19:01

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կեղծ թղթադրամ իրացրած անձի ինքնությունը։

2016թ. դեկտեմբերի 7-ին հաղորդում է ստացվել առ այն, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 21:05-ի սահմաններում, Այգեստանում գործող դեղատներից մեկում հաճախորդը գնումը կատարելու ժամանակ իրեն իրացրել է 5000 ՀՀ անվանական արժեքով կեղծ թղթադրամ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:  Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հանձնարարություններ տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Կադրերում երևում է, թե ինչպես է մի տղամարդ դեղատան աշխատակցին վճարում 5000 ՀՀ անվանական արժեքով թղթադրամ, ինչը, ըստ աշխատակցի, եղել է կեղծ։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված կապույտ գլխարկով միջին տարիքի տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք տեսանյութում պատկերված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի  մասին, հայտնեն ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

https://www.youtube.com/watch?v=T12lxqjvftA

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728