Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական ցուցահանդես Վարշավայում

Փետրվար 27,2017 20:22

Փետրվարի 27-ին Վարշավայի Անկախության թանգարանում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի՝ «Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված դեսպաններ, այլ դիվանագետներ, ԼՀ պետական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին, կազմակերպել է Լեհաստանում ՀՀ՝ Վարշավայի Անկախության թանգարանի հետ համատեղ:

Բացման խոսքով հանդես եկավ դեսպան Ղազարյանը, ով, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա պատմությունը հարուստ մի շարք արժանահիշատակ իրադարձություններով, որոնք համալրվել են պետական բարձր մակարդակի փոխայցելություններով, ստորագրված միջպետական բազմաթիվ փաստաթղթերով, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, կրթական, մշակութային գործընկերության բազմաթիվ դրսևորումներով, երկու երկրներում գործող դեսպանությունների ակտիվ աշխատանքով:

Անդրադառնալով ցուցահանդեսին՝ դեսպան Ղազարյանը նշեց, որ Դավիթ Հակոբյանը, Բրյուսել այցի ընթացքում ուղեկցելով ՀՀ Նախագահին, այսօր չկարողացավ մասնակցել ցուցահանդեսի բացման արարողությանը:

Տեղեկանք․ցուցահանդեսը կտևի մինչև 2017 թվականի մարտի 26-ը: Լուսանկարչի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն՝ Լեհաստանում ՀՀ դեսպանությունը մտադիր է 2017 թվականի ընթացքում նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպել նաև Լեհաստանի այլ քաղաքներում:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728