Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Գասպարյան. «Ադրբեջանն էլ թող իմանա, որ մի քանի տարածք անպայման կորցնելու են». «Հայկական ժամանակ»

Փետրվար 28,2017 11:19

Արցախյան առաջնագծում վերջին օրերին ստեղծված լարվածությունը շարունակվում է։

Երեկ արդեն տարբեր ազատամարտիկներ հայտարարել են առաջնագիծ մեկնելու պատրաստակամության մասին։ Արդյոք առաջնագծում կա՞ նրանց անհրաժեշտությունը։ Այս մասին զրուցել են ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի հետ, որի ղեկավարած գումարտակն այս օրերին առաջնագծում է։

– Պարոն Գասպարյան, ձեր ձեւավորած գումարտակը .շարունակո՞ւմ է ծառայությունը։ Վերջին օրերի լարվածությամբ պայմանավորված լրացուցիչ խմբի օգնության անհրաժեշտություն կա՞։

– Հենց հիմա իմ գումարտակը գտնվում է Մատաղիսի, Թալիշի դիրքերում, արդեն մոտ 10-15 օր է՝ առաջին գծում հերթապահություն են իրականացնում։ Ներկա դրությամբ նոր ուժերի անհրաժեշտություն չկա։ Քանի որ գումարտակը պաշտպանության նախարարության հետ պայմանագիր ունի՝ իր հերթապահությունն է իրականացնում սահմանին։ Եթե, Աստված չանի, անհրաժեշտություն լինի՝ էլի կամավորներ կհավաքենք, անպայման կկանգնենք մեր երեխաների կողքին։

– Ձեզ ի՞նչ լուրեր են հաղորդվում, իրավիճակն ինչպիսի՞ն է առաջնագծում։

– Լարված, շատ լարված վիճակ է, արկակոծություն, հրետակոծություն։

– Ստեղծված վիճակը շատերը համեմատում են ապրիլի հետ։ Դուք տեսնո՞ւմ եք համեմատության եզրեր։

– Չի կարելի համեմատել։ Թեեւ այսօր եւս ամենախոշոր զենքերն են օգտագործում (հրետանի եւ այլն), բայց իրավիճակը համեմատել ապրիլյան դեպքերի հետ, իհարկե, ճիշտ չէ: Նրանք կրակում են շատ խոշոր տրամաչափի զենքերից, մենք համապատասխան պատասխան տալիս ենք, լռեցնում ենք։ Ապրիլին, կարելի է ասել, գաղտագողի հարձակվեցին, հիմա պատրաստ վիճակում ենք, ու Աստված չանի, եթե հարձակում լինի, մեր ժողովուրդը թող վստահ լինի, Ադրբեջանն էլ թող իմանա, որ մի քանի տարածք անպայման կորցնելու են։

– Ադրբեջանական կո՞ղմը։

– Այո, իհարկե։ Ընդ որում, նկատի չունեմ մի քանի մանր-մունր դիրքեր, նկատի ունեմ մի քանի շրջան:

Ս. Պ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728