Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Սուրենյան. «Այս պահին ոչ մի դրական կանխատեսում այդ մասով չկա». «Հայկական ժամանակ»

Փետրվար 28,2017 11:30

«Երեւանի ցածրադիր հատվածներում արդեն մի քանի օր հաստատված մառախուղը անոմալիա է», երեկ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ արձանագրելով, որ մառախուղը դեռ ցրվելու միտք չունի։

«Գիտականորեն բացահայտված է այսպիսի մառախուղի առաջացման պատճառը, բայց մենք նախադեպը չենք ունեցել, փետրվարին մառախուղը առավոտյան լինում էր, հետո ցրվում։ Սա աննախադեպ է, որ փետրվարի վերջին տասնօրյակում մառախուղը նստի ու փակի ջերմության մուտքը։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին 100 տարվա ընթացքում նման բան չի եղել փետրվարի վերջին»,- նկատեց օդերեւութաբանը շարունակելով. «Սրա պատճառը կարող է Արարատյան դաշտի ձնածածկույթը լինել։ Ձյան ծածկի առկայությամբ պայմանավորված՝ երկրի մակերեւույթը չի տաքանում, հետեւաբար ավելի սառն է լինում, քան ներխուժող օդը։ Երկու տարբեր օդային հոսանքներ շփվում են իրար հետ, տաքը խտանում է ու մառախուղի ձեւով արտահայտվում։ Եթե ձյունը չլիներ, այսպես չէր լինի»։

– Պարոն Սուրենյան, այս պահին դժվա՞ր է ասել, թե երբ կցրվի մառախուղը։

– Այս պահին ոչ մի դրական կանխատեսում այդ մասով չկա։ Տաք օդի ներհոսքը շարունակվում է, բայց այդ օդը վերեւով անցնում է, ներքեւ չի իջնում։ Դրա հետեւանքով Երեւանի ցածրադիր հատվածում ջերմաստիճանն ավելի ցածր է (-3), քան հանրապետության ամենացուրտ հատվածում՝ Աշոցքում (+1)։ Լեռնային մարզերում եւս ջերմաստիճանն այս պահին մի քանի անգամ ավելի բարձր է, քան Արարատյան դաշտում եւ Երեւանում։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728