Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերը» մերժել են ընտրական ցուցակները գլխավորելու «Ժողովրդավարական Հայրենիքի» առաջարկը

Փետրվար 28,2017 13:25

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական
խորհրդի հայտարարությունը

1999թ հոկտեմբերի 27-ից հետո Հանրապետական կուսակցությունը, իսկ 2008թ. նրանց միացած դաշնակցությունը, ՕԵԿ (Հայկական վերածնունդ)-ը, ԲՀԿ-ն Քոչարյանի ու Ս. Սարգսյանի գլխավորությամբ նախաձեռնեցին հանցավոր համագործակցություն, արդյունքում` այսօր Հայաստանում գերակայող է անարդարության, հուսահատության, անպաշտպանվածության` թե’ դրսից, թե’ ներսից, մթնոլորտը, որի հետևանքով երկրից հեռացավ շուրջ 600.000 մարդ:

Վարչախումբը, որևէ հետևություն չարեց 2016թ ապրիլյան քառօրյա պատերազմից, հուլիսի «Սասնա ծռերի» ապստամբությունից, շարունակում է երկիրը գահավիժել անորոշության մեջ:

Ավելին, 2015թ ժողովրդի կողմից մերժված «Սահմանադրությամբ» փորձ է արվում հերթական անգամ ընտրության քողի տակ ուզուրպացնել իշխանությունը` վտանգելով Արցախի ու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դեռևս 2016թ հանդես եկավ հայտարարությամբ, որ 2017թ. ԱԺ-ի ընտրություններին իմաստ ունի մասնակցել, եթե տեղի ունենա իրական ընդդիմության լայն համախմբում, ինչը հանրության կողմից կընկալվեր որպես այն ուժային կենտրոնը, որը կկարողանար կանխել ընտրակեղծիքի ու ընտրակաշառքի հանցավոր համակարգը և օգտվելով ընտրության ընձեռնած հնարավորությունից, ժողովրդի մասնակցությամբ երկիրը կազատագրվեր զորիբալայանական պոլիտբյուրոյի (կլան) մենիշխանությունից:

Ցավոք, հասարակության մոտ իրական ընդդիմադիր ընկալում ունեցող որոշ ուժերի ձևավորած տարատեսակ դաշինքներով կանխվեց հնարավոր ուժային կենտրոնի կազմավորումը և որով վարչախմբին հնարավորություն ընձեռնվեց, օգտագործելով հին ու նոր հաճախորդներին, հերթական անգամ ուժի բացահայտ ու աննկատ կիրառմամբ, ընտրակեղծիքի, թվանկարչության միջոցով, ինչպես նաև նոր ընտրական օրենսգրքով ռեյտինգային քվեարկությամբ, համատարած ընտրակաշառքով ձայներ հավաքելով ԱԺ համալրել փողատերերով, քրեածին տարրերով և արձանագրել կայուն մեծամասնություն բոլշևիկյան սկզբունքով` վերջնականապես ոչնչացնելով քաղաքական դաշտը:

Ստեղծված իրավիճակում մեր կողմից նախաձեռնվեց բանակցություն «Սասնա ծռեր»-ի տղաների հետ, որպեսզի ընտրական ցուցակները գլխավորեն իրենք և հայցել ժողովրդի աջակցությունը, ինչին «Սասնա ծռերը» մերժեցին, մնալով իրենց համոզմունքին, որ գործող ռեժիմի օրոք ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել իշխանափոխության:
Հաշվի առնելով վերոշարադրյալը «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դիմում է ԱԺ-ի ընտրությանը հարկադրված կամ ընտրակաշառքով մասնակցողներին քվեարկել ընդդեմ իշխող վարչախմբին, ինչը ազդակ կլինի, որը բռնությամբ, կեղծիքով, ընտրակաշառքով, քաղաքական հաճախորդների մասնակցությամբ, «դատաիրավական» համակարգի, հատկապես <<ոստիկանության>> ու կրիմինալի համագործակցված աջակցությամբ իշխանության բռնազավթումը հասարակությունը այլևս չի հանդուրժի, և որի այլընտրանքը ապստամբությունն է, ինչը նաև հայ ժողովրդի բնական իրավունքն է:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության
Քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728