Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակում նստացույցը շարունակվում է (տեսանյութ). «Ա1+»

Փետրվար 28,2017 15:04

Մի խումբ երիտասարդներ այս գիշեր լուսացրել են Ազատության հրապարակում: Նրանք անժամկետ  նստացույց են սկսել՝ ի պաշտպանություն  հացադուլի մեջ գտնվող Հաց բերող Արթուր Սարգսյանի: Երեկոյան կրկին նախատեսված է ակցիա եւ երթ:

Նստացույցի մասնակիցներից Գեւորգ Նիկողոսյանը  նշում է, որ փորձում են  մարդկանց մոտ անտարբերությունը վերացնել: «Կոչ ենք անում նախ գալ իրենց թասիբի, իրենց արժանապատվության համար: Հաց բերողը իրեն հացից զրկելով, իր արժանապատվությունից դուրս չգալով օգնել է մարդկանց: Ցանկություն ունենք նույնը արթնացնել մնացած անտարբեր մարդկանց մեջ»,- ասաց նա:

17-ամյա Ռոբերտ Գրիգորյանը գիշերը հրապարակում մնացողներից մեկն է եղել.  «Ճիշտ է, մի քիչ ցուրտ էր, բայց դիմացանք: Մարդիկ անցնում էին, հարցեր էին տալիս:  Մարդիկ կային, որ որոշեցին մնալ, հետո մտափոխվեցին, գնացին»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728