Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ ԵԿՄ նորընտիր վարչության առաջին ընդլայնված նիստը

Փետրվար 28,2017 15:13

Վարչությունը, ԵԿՄ կանոնադրությանը համապատասխան, հավանության արժանացրեց ԵԿՄ վարչության նախագահի քառամյա աշխատանքային ծրագիրը, ընտրեց նախագահություն եւ ձեւավորեց վարչության հանձնաժողովներ:

Վարչության նիստի քննարկած կարեւորագույն հարցերից մեկն էլ մարտի 5-ի՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա եւ պատանի երկրապահների երդման արարողության միջոցառումների կազմակերպումն էր: Ըստ այդմ որոշվեց, որ մարտի 5-ի առավոտյան ժամը 08:30-ին ծաղկադրում կարվի ԵԿՄ վարչության շենքի տարածքում Սպարապետի կիսանդրիի մոտ եւ ի փառս Սպարապետի խաչքարին: Այնուհետեւ եռասերունդ երկրապահները կայցելեն Արարատ՝ Սպարապետի օջախում շնորհավորելու նրա ծննդյան օրը: Ժամը 11:00-ին Եռաբլուրում կարվի ծաղկադրում եւ պատանի երկրապահների օրհնության կարգ: Իսկ հիմնական միջոցառումը կկայանա ժամը 12:00-ին՝ Ծիծեռնակաբերդում: Պատանիների երդման արարողությունը կուղեկցվի հանդիսավոր նիստով, որի ժամանակ ելույթ կունենան ԵԿՄ վարչության նախագահը, գործընկեր կառույցների ղեկավարներ, նախարարներ, երեք սերունդների երկրապահներ, մտավորականներ, զոհվածների հարազատներ:

Վարչության նիստով հաստատվեց նաեւ ԵԿՄ տարածքային բաժանմունքներում հաշվետու ընտրական ժողովների անցկացման ժամանակացույցը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728