Լրահոս
Օրվա լրահոսը

Խորենացիի դեպքերով կալանավորվածը կտեսակցի հարազատներին. «Ա1+»

Փետրվար 28,2017 18:52

Խորենացի փողոցի դեպքերով կալանավորված Արման Առաքելյանը կտեսակցի իր հարազատների հետ եւ հեռախոսազրույցներ կունենա: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց նրա պաշտպանի միջնորդությունը եւ վերացրեց սահմանափակումները: «Որոշումը առանձին փաստաթղթի ձեւով կառաքվի քրեակատարողական հիմնարկին»,- ասաց դատավորը:

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արման Առաքելյանի պաշտպանը միջնորդեց դատարանին նաեւ անթույլատրելի  ապացույց ճանաչել վկա Էլմիրա Հովհաննիսյանի ցուցմունքը: Նա Արման Առաքելյանի դեմ է ցուցմունք տվել եւ բացակայում է Հայաստանից:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728