ՍԴ նախագահը՝ ՀՀ ներքին անվտանգության սպառնալիքի մասին

ՍԴ նախագահը՝ ՀՀ ներքին անվտանգության սպառնալիքի մասին

«Ստվերային կառավարումն ավելի վտանգավոր է, քան նույնիսկ ստվերային տնտեսությունը, որովհետեւ ստվերային տնտեսությունը, կոռուպցիան, կաշառակերությունը ստվերային կառավարման հետեւանք են»,- Ամերիկյան համալսարանում ՍԴ նախագահի հետ հանդիպմանը ուսանողի հարցին, թե ինչպե՞ս կարելի  է փոխել սահմանադրական մշակույթը, որ ստվերային կառավարման աստիճանը նվազի կամ կարողանանք բացառել, պատասխանեց  ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Ինձ համար ամենացավոտ խնդիրներից մեկը բարձրաձայնեցիք: Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում այս մտահոգությանը կհանդիպեք, երկրում իրականում քաղաքական համակարգի այսպիսի մեծ կենտրոնացումը, քաղաքական վարչական ու տնեսական ներուժի սերտացումը հանգեցրել է կառավարման ստվերայնությանը, ու սա գնալով վտանգավոր չափերի է հասնում: Նույնիսկ ՍԴ-ն տարեկան հաղորդումներից մեկի մեջ արձանագրել է, որ հենց այս երեւույթը երկրի ներքին անվտանգության սպառնալիք է դարձել: Ինչու է դա տեղի ունենում, դա տեղի է ունենում Սահմանադրականության պակասի ու սահմանադրական մշակույթի ցածր մակարդակի պարագայում»,- հարցին այսպես շարունակեց պատասխանել պարոն Հարությունյանը:

Հետո նա անդրադարձավ իրավական վեճերին՝ ասելով, որ սահմանադրական վեճերը չպետք է լուծվեն քաղաքական դաշտում, այլ ճիշտ հակառակը՝ քաղաքական վեճերը պետք է լուծվեն սահմանադրական դաշտում. «Հենց իրավական վեճը տեղափոխեցիր քաղաքական դաշտ, այդ վեճը լուծում չունի, այդ վեճն ավարտվում է դանակներով ու իրար գլուխ ջարդելով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք