Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրի բանակցությունների ավարտը

Մարտ 02,2017 11:31

Ֆրանսիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակի ս/թ մարտի 1-ի հայտարարությունը.

«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրի բանակցությունների ավարտը : Այդ մասին հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը սույն թվականի փետրվարի 27-28-ը ՀՀ Նախագահի՝ Բրյուսել կատարած այցի առիթով :

ՀՀ Նախագահի մարտի 8-9-ը Ֆրանսիա  կատարելիք պաշտոնական այցից  մի քանի օր առաջ կնքված սույն համաձայնագիրը պատասխանում է ԵՄ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու վերաբերյալ 2014 թվականի մայիսին Հայաստանում Ֆրանսիայի Նախագահի արած կոչին:

Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի խորացնել ԵՄ-Հայաստան քաղաքական երկխոսությունը  ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավական պետության նկատմամբ ունեցած մեր ընդհանուր համակրության շուրջ: Այն դյուրին կդարձնի համագործակցության  զարգացումը էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ոլորտներում, նպաստավոր նոր հնարավորություններ կստեղծի առևտրի և ներդրումների համար, դրանով իսկ ապահովելով ֆրանսիական և եվրոպական աշխարհագրական նշումների պաշտպանությունը »:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031