Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանը և Սերգեյ Համբարձումյանը՝ «Պետպատվերի թագավորներ». Forbes

Մարտ 02,2017 18:35

Forbes ամսագրի ռուսական ծառայությունը կազմել է «Պետպատվերի թագավորները-2017» վարկանիշային աղյուսակը, որում ներառվել են 20 գործարարներ, որոնց ձեռնարկություններն ամենահաճախն են հանդես գալիս պետական կապալառուների դերում:

Վարկանիշային աղյուսակում ներառվել են նաև Ռուբեն Վարդանյանը և Սերգեյ Համբարձումյանը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 9-րդ և 20-րդ հորիզոնականները:

Գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնական պատվիրատուն և գործընկերը «Ռոսնեֆտ» ընկերությունն է: Նա պետական պատվերներից ստացել  է 57.4 միլիարդ ռուբլի: Վարդանյանը հանդիսանում է նաև «Բալտտրանսսերվիս» կապալառու ընկերության 40 տոկոսի սեփականատերը:

Սերգեյ Համբարձումյանը՝ «Մոնարխ» ընկերությունների խմբի սեփականատերը, համագործակցում է Մոսկվայի կառավարության կառույցների և  Դաշնային հարկային ծառայության հետ: Ընկերությունը պետպատվերներից ստացել է 22.9 միլիարդ ռուբլի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031