Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիվառոյի» աշխատակիցը, թատրոնի դերասանուհին, ԱԺ-ի վարորդը՝ պատգամավորի թեկնածու

Մարտ 02,2017 21:21

ՀՅԴ-ի ընտրական ցուցակում գործազուրկ պատգամավորի թեկնածուները շատ քիչ թիվ են կազմում: Այնուամենայնիվ, ՀՅԴ ցուցակն էլ է խայտաբղետ, առաջադրվածների մեջ են վարորդից մինչեւ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ:

Պատգամավորի թեկնածություն են առաջադրել Համալսարանական թիվ 1 հիվանդանոցի վերականգնողական վիրաբուժության եւ միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, անկուսակցական Արտավազդ Սահակյանը, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի համակարգող Լիլիթ Մանուկյանը, ԿԳՆ-ի, տարածքային կառավարման եւ զարգացման, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունների աշխատակիցներ: Արմավիրի ու Արարատի, Կոտայքի, Տավուշի  փոխմարզպետներ:

Ընտրացուցակում են նաեւ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի, անկուսակցական Ժասմեն Ասրյանը, ՀՅԴ գերագույն մարմնի անդամներ, անհատ ձեռներեցներ, Բնապահպանության նախարարի խորհրդական Իշխան Սաղաթելյանը, Երեւանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտորը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, «Նորք» հոգեբուժական կենտրոն ՓԲԸ տնօրենը, «Վիվասել ՄՏՍ-ի» օպերատոր, դպրոցների տնօրեններ, բուհերի ու ոչ պետական ուսումնական հաստատությունների դասախոսներ, «Վիվառո գեյմ» ընկերության ու ԱԺ վարորդներ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներ ու ՀՅԴ-ական նախարարներ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031