Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե էդ մարդիկ, որոնք իրար դանակահարում են, Ազգային ժողով պիտի մտնեն, ավելի լավ է այդ ԱԺ-ն չլինի»․ նախկին ՆԳ նախարար

Մարտ 02,2017 21:44

Aravot.am-ի հետ զրույցում «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Լևոն Գալստյանը, որը երկար տարիներ զբաղեցրել է Լենինականի միլպետի պաշտոնը, իսկ 1990 թվականին եղել է ՀԽՍՀ ներքին գործերի վերջին նախարար, անդրադառնալով Մասիսում նախընտրական լարված իրավիճակին․ երեկ Սայաթ-Նովա գյուղում ՀՀԿ-ականի կողմից ԲՀԿ-ականի դանակահարելուն, ասաց․

«Գիտեք ինչ, եթե էդ մարդիկ, որոնք իրար դանակահարում են, Ազգային ժողով պիտի մտնեն, ավելի լավ է, այդ Ազգային ժողովը չլինի։ Աստծո սիրուն, դրանք խուլիգաննե՞ր են, չգիտեմ կրիմինա՞լ են, ի՞նչ են․․․ Հանրապետության նախագահը շատ պարզ ասեց հանդիպման ժամանակ՝ կռիվ-դավուն վերջ տվեք։ Աստծո սիրուն, ինչո՞ւ եք կռվում, ո՞ւմ դեմ եք կռվում, ՀՀԿ-ականի համակիրը ԲՀԿ-ականի համակրի դեմ: Սակայն, ըստ ոստիկանության հաղորդագրության, վեճը եղել է կենցաղային հողի վրա։ Թեև կա անմեղության կանխավարկած և ես՝ որպես պրոֆեսիոնալ իրավունք չունեմ բամբասանք անելու։

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություն ու 4 դաշինք, հլը մի հատ քննարկենք՝ ովքեր են այնտեղ՝ գրագետ, երկրին նվիրյալ, պետականամետ թեկնածուներից բացի, կան նաև կիսագրագետ, դատապարտված՝ խարդախության, կեղծ դիպլոմներ ունենալու համար, մարդկանց տանջելու համար (իհարկե, ոչ բոլոր կուսակցություններում ու դաշինքներում) և էսօր եկել են, ուզում են Ազգային Ժողով մտնեն, որ ի՞նչ անեն, չէ, ի՞նչ անեն․․․Գուցե որպես թղթակից դո՞ւք ասեք՝ ի՞նչ կարող են նրանք անել, պիտի 5 տարի աշխատավարձ ստանան ու լռեն։ Լենինականցին մի ժամանակ լավ ասեց Գերագույն Խորհրդում իր որոշ պատգամավորների մասին՝ մեր «համավոր» հարսները։ Հիմա «համավոր» հարսների նոր թեկնածուներ պետք է լինեն, ամոթ է․․․

Ինչի՞ եք գնում Ազգային Ժողով, թո՛ղ գան այն մարդիկ, որոնք կարող են օրենսդրական առաջարկությամբ հանդես գալ, օրենքներ մշակել ի շահ մեր ժողովրդի, ի շահ մեր պետականության։ Էսօր թե՛ ընդդիմության, թե՛ դիմության հիմնական նպատակը պետք է լինի մեր պետականության ամրապնդումը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031